Найти тему
Armenia Today

Խաղաղապահների հետ իրականացվող միջոցառումները որևէ կերպ դիրքային զիջումներ ու տարհանում չեն ենթադրում. հայտարարություն

Արցախի #Ասկերանի շրջանի վարչակազմը հանդես է եկել հայտարարությամբ՝ անդրադառնալով որոշակի շահարկումների: «Ինչպես հայտարարել ենք, այս օրերին շփման գծին մոտ գտնվող մի շարք գյուղերում մեր զինված ուժերն Արցախում տեղակայված #ՌԴ խաղաղապահ զորակազմի հետ համատեղ լրացուցիչ միջոցառումներ են իրականացնում տեղի խաղաղ բնակչության լիարժեք անվտանգությունն ապահովելու ուղղությամբ։ Այդ միջոցառումները որևէ կերպ չեն նշանակում դիրքային զիջումներ ու բնակավայրերի տարհանում, հակառակը՝ դրանք միտված են այդ բնակավայրերի անվտանգության մակարդակի բարձրացմանը: Հորդորում ենք զերծ մնալ անհիմն պնդումներից ու շահարկումներից՝ հանրության շրջանում չհրահրելու խուճապային տրամադրություններ»,-ասված է հայտարարության մեջ: Հիշեցնենք, որ վերջին շրջանում թշնամին պարբերաբար թիրախավորում էր նաև Ասկերանի շրջանի գյուղերը՝ խաղաղ բնակչության ուղղությամբ կիրառելով նաև ականանետեր:

Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք կայք

Հայաստանի նորությունները Telegram-ում