Найти в Дзене
Armenia Today

Խնձորեսկում ԱԱԾ սահմանապահ զորքերին հողամաս կհատկացվի

Գորիս համայնքի Խնձորեսկ գյուղի Գորիս-Խնձորեսկ մայրուղում գտնվող, ընդհանուր 10,63 հա մակերեսով՝ արդարադատության նախարարությանն ամրացված հողամասը կամրացվի Ազգային անվտանգության ծառայությանը:

Որոշումն ընդունվեց կառավարության մարտի 17-ի նիստում։ Ինչպես նշված է որոշման նախագծում, հողամասը կհատկացվի ԱԱԾ սահմանապահ զորքերին` իրենց առջև դրված խնդիրների արդյունավետ լուծման համար: Նշենք, որ կառավարության փետրվարի 23-ի որոշմամբ էլ ԱԱԾ-ին հողամասեր էին ամրացվել Ներքին Խնձորեսկ և Հարթաշեն գյուղերում։ Դեռևս նախորդ տարի էլ կառավարության որոշմամբ ԱԱԾ-ին հողամասեր էին հատկացվել Կապանում և Գորիսում, Որոտան և Ագարակ գյուղերում, ինչպես նաև՝ Ճակատենում։

Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք կայք

Հայաստանի նորությունները Telegram-ում