Այսօր՝ մարտի 17-ին, ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության՝ վարչության պետ Արթուր Մկրտչյանի, ոստիկանության Մարտունու բաժնի՝ բաժնի պետ Ստեփան Հակոբյանի, ոստիկանության Շենգավիթի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները՝ բաժնի պետ Կարեն Բունիաթյանի գլխավորությամբ, Երևանում իրականացրել են հատուկ օպերացիա, որի շրջանակում վնասազերծվել ու ոստիկանության Մարտունու բաժին է բերման ենթարկվել մի քաղաքացի: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այդ քաղաքացին Սյունիքի մարզի բնակիչ, 41-ամյա Մարտին Հակոբջանյանն է, ով հետախուզման մեջ էր ՀՀ քրեական օրենսգրքի 178 հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 5-րդ կետերի հատկանիշներով: Նրա նկատմամբ նշված քրեական գործը հարուցված է եղել ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում և դատարանի որոշմամբ նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ոստիկանները Մ. Հակոբջանյանին հայտնաբերել են Շենգավիթ վարչական շրջանի Ներքին Չարբախի հասցեներից մեկում գործող « Ծիրանի» ռեստորանային համալիրի տարածքից: Պար