Ռուսական խաղաղապահ զորախումբը Լեռնային Ղարաբաղում հաստատել է Ադրբեջանի կողմից 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության խախտումը։
«Մարտի 24-ից 25-ը Ադրբեջանի զինված ուժերը, խախտելով Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթները, մտել են Լեռնային Ղարաբաղի տարածքում ռուսական խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտի և դիտակետ են տեղադրել: Փառուխ բնակավայրի հատվածում չորս հարված է հասցվել «Bayraktar-TB 2» տիպի անօդաչու թռչող սարքով» – ասվում է տեղեկագրում, որը հրապարակվել է ՌԴ ՊՆ կայքում։
Նշվում է, որ ներկայումս ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարության կողմից միջոցներ են ձեռնարկվում իրավիճակը կարգավորելու եւ զորքերը ելման դիրքեր վերադարձնելու համար: Ադրբեջանական կողմին զորքը հետ քաշելու կոչ է արվել։ Մարտի 24-ին, ժամը 16:00-ի դրությամբ, Ադրբեջանի զինված ուժերն Ասկերանի շրջանի Փառուխ գյուղի ուղղությամբ խախտել են շփման գիծը: Պաշտպանության բանակի և Արցախի Հանրապետությունում տեղակայված ռուսական խաղաղապահ զորակազմի ներկայացուցիչները փորձում են նրանց վերադարձնել ելման դիրքեր: Ադրբեջանական ուժերը մարտի 25-ի գիշերը կրակ են բացել ՊԲ ստորաբաժանումների վրա՝ կիրառելով ինչպես տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներ, այնպես էլ հարվածային ԱԹՍ: Այս պահին ճշտված տեղեկություններով ՊԲ 3 զինծառայողներ զոհվել են, 14 անձինք ստացել են տարբեր աստիճանի վիրավորումներ։ Այսօր՝ ժամը 11։00-ի հատվածում ադրբեջանական ուժերը կրկին փորձ են արել առաջխաղացում ապահովել, ինչը կանխվել է Արցախի ՊԲ ուժերի կողմից։
Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք կայք
ՌԴ ՊՆ-ն հաստատել է Ադրբեջանի կողմից 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության խախտումը
26 марта 202226 мар 2022
17
1 мин