ԱՄՆ-ն խիստ մտահոգված է Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի զորքի տեղաշարժի կապակցությամբ։ Այս մասին ТАСС-ի փոխանցմամբ՝ հայտնում են Պետդեպից։
ԱՄՆ-ում էսկալացիայի նպանատիպ քայլերն անպատասխանտու են համարում։
«Միացյալ Նահանգները խորապես մտահոգված է Ադրբեջանի զորքերի տեղաշարժով։ Զորքերի տեղափոխումը և այլ էսկալացիոն միջոցառումները անպատասխանատու են և անհարկի սադրանք են ստեղծում», - ասվում է հաղորդագրության մեջ։
«Հայաստանն ու Ադրբեջանը պետք է օգտագործեն հաղորդակցության ուղիղ ուղիները, որպեսզի անհապաղ ապաէսկալացիա իրականացնեն», - հավելել է Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավարի տեղակալը:
Մարտի 24-ին, ժամը 16:00-ի դրությամբ, Ադրբեջանի զինված ուժերն Ասկերանի շրջանի Փառուխ գյուղի ուղղությամբ խախտել են շփման գիծը: Պաշտպանության բանակի և Արցախի Հանրապետությունում տեղակայված ռուսական խաղաղապահ զորակազմի ներկայացուցիչները փորձում են նրանց վերադարձնել ելման դիրքեր:
Ադրբեջանական ուժերը մարտի 25-ի գիշերը կրակ են բացել ՊԲ ստորաբաժանումների վրա՝ կիրառելով ինչպես տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներ, այնպես էլ հարվածային ԱԹՍ: Այս պահին ճշտված տեղեկություններով 14 անձինք ստացել են տարբեր աստիճանի վիրավորումներ։