Найти в Дзене
Armenia Today

Ուկրաինայում ընթացող պատերազմը չպետք է ստիպի մոռանալ 2020-ի աշնանը ԼՂ-ում տեղի ունեացածը. Մակրոն

Այն ինչ կատարվում է Ուկրաինայում, չի կարող ազդեցություն չունենալ ողջ տարածաշրջանի, այդ թվում՝ Հայաստանի վրա։ Այս մասին այսօր՝ «Հավակնություններ. Հայաստան-Ֆրանսիա» ֆորումի ժամանակ հայտարարեց Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։

«Այսօրվա իրադարձությունների ֆոնին մենք չպետք է մոռանանք 2020-ի աշունը, և այստեղ էլ ամեն ինչ լուծված չէ և շատ անելիքներ կան։ Հիշում եմ, որ Դուք 2020-ի աշնանն ասում էիք՝ Ֆրանսիան մոբիլիզացվեց։ Ֆրանսիան կուզենար ավելին անել, և մենք գիտակցում ենք, որ Դուք դիմադրեցիք ու քաջություն ցուցադրեցիք, իսկ մենք հումանիտար ջանք ցուցաբերեցինք»,-նշեց Մակրոնը։

Մակրոնը հայտնեց, որ պետք է «օժանդակության հիմնադրամ» ստեղծվի, որն ուղղված կլինի Հայաստանին։ «Ես խրախոսում եմ բոլոր թիմերին և համայնքներին մասնակցել այս ծրագրերին։ Այս հիմնադրամի շնորհիվ կարող ենք կայուն շրջանակներ ստեղծել և Ֆրանսիայի պետության օժանդակության հիման վրա՝ դրանք իրականցնել»,-նշեց Ֆրանսիայի առաջնորդը։

Անդրադառնալով Արցախյան հիմնախնդրին՝ Մակրոնը նշեց. «2020-ի աշունը չէր լինի, եթե միայն մենք բանակցեինք ԵԱՀԿ ՄԽ շրջանակներում, պետք է նաև միջազգային հանրության աջակցությունը։ Թե՛ երկկողմ, թե՛ ԵԱՀԿ Մինսկի հարցով, թե՛ տարածաշրջանային ապաշրջափակման հարցով մենք մշտապես կապի մեջ ենք և Ֆրանսիայի նախագահն առաջիկայում կայցելի տարածաշրջան»,-հայտնեց նա։

Մակրոնը պնդեց տարածաշրջանային հարաբերություններում նորմալացաման հարցը՝ կրկին հղում անելով Ուկրաինայում առաջացած իրավիճակին։ «Շատ հարցերի պետք է եվրոպական ձևով նայենք»,-նշեց նա՝ անթույլատրելի համարելով ռազմական ճանապարհով հարաբերություններ կարգավորելու վերջին տարիների իրադարձությունները։

Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք կայք

Հայաստանի նորությունները Telegram-ում