Հայաստանի և Ֆրանսիայի հարաբերությունները գտնվել և գտնվում են բարձր մակարդակի վրա։ Այս մասին «Հավակնություններ. Ֆրանսիա-Հայաստան» ֆորումի ընթացքում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Այս 30-ամյակը բնութագրվում է որպես առանձնաշնորհալ հարաբերությունների, վերելքի և սերտ հարաբերությունների ժամանակաշրջան։ Մենք՝ հայերս երախտապարտ ենք եղբայրական Ֆրանսիային անցած 30 տարիներին մեր հանրապետությանը ցուցաբերած անկեղծ ու անշահախնդիր աջակցության և հայ ժողովրդին ու նրա արդարացի ձգտումներին աջակից լինելու համար»,-հայտարարեց վարչապետը։ Անդրադառնալով տնտեսական կապերին՝ Փաշինյանն ընդգծեց երկու երկրների փոխգործակցության բարձր մակարդակը, և հատկապես Արցախյան վերջին պատերազմում Ֆրանսիայի ցուցաբերած տնտեսական և հումանտիտար աջակցությանը։ «Ուրախ ենք, որ պատերազմից հետո Ֆրանսիան քաղաքական կամք է դրսևորել՝ տնտեսապես աջակցելու Հայաստանին և նորովի խթանելու հայ-ֆրանսիական տնտեսական գործակցությունը»,-նշեց նա։ Վարչապետը կարևորեց հատկապես 44-օրյա պատերազմի և հետպատերազմյա շրջանում Ֆրանսիայի նախագահ Մակրոնի ցուցաբերած
Դուք միակն էիք, որ հստակ ու անկողմնակալ գնահատական տվեցիք 44-օրյա պատերազմի իրադարձություններին. Փաշինյանը՝ Մակրոնին
9 марта 20229 мар 2022
17
1 мин