Հավանաբար բոլորդ եք տեսել պետական դավաճանություն կատարած անձանց ձերբակալելու տեսանյութն ու ԱԱԾ տարածած հաղորդագրությունը: Համազգեստից պարզ երևում է, որ նրանցից մեկը ԱԻ պետական ծառայության աշխատակից է: Համակարգում նա բոլորովին վերջերս է ընդունվել աշխատանքի, շատերս անգամ չենք հասցրել ծանոթանալ նրա հետ: Այս մասին Facebook-յան իր էջում գրել է Արցախի ԱԻՊԾ ՆԳՆ խոնսակ Հունան Թադևոսյանը։
«Գրեթե մեկ ամիս, նա կրել է մի կառույցի համազգեստ, որի ծառայողները վերջին պատերազմի ընթացքում արել են առավելագունը: Ուստի, նա չպետք է չափման միավոր հանդիսանա և ազդեցություն թողնի փրկարար ոլորտի վարկանիշի վրա: Մենք չպետք է թուլացնենք մեր հավատն ու հարգանքը Արցախի փրկարարի հանդեպ: Ցավոք, վերջին իրադարձություններն ապացուցում են, որ մեզ հետ՝ մեր կողքին, ապրում են նաև թերություններ: Մենք անվերապահորեն դատապարտում ենք հայրենիքի հանդեպ դավաճանական ցանկացած դրսևորում: Իսկ ընդհանրապես ամեն ինչ ավելի պարզ ու հայտնի կդառնա քրեական դատավարությունից հետո՝ օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավ