Լեռնային Ղարաբաղ տերմինի օգտագործումը Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարության կողմից Ուկրաինա ուղարկվող մարդասիրական օգնության համատեքստում անթույլատրելի է։ Այս մասին ասվում է Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հայտարարության մեջ։ Ռուսական ռազմական գերատեսչությունը երկուշաբթի օրը տեղեկացրել էր, որ Սիրիան և Լեռնային Ղարաբաղը սննդամթերք և առաջին անհրաժեշտության իրեր են ուղարկել Ուկրաինայի Կիևի և Զապորոժյեի մարզեր։ Այդ կապակցությամբ Բաքուն շտապեց հիշեցնել Մոսկվային, որ «Ադրբեջանի Հանրապետության տարածքում» Լեռնային Ղարաբաղ կոչվող վարչատարածքային միավոր չկա:
Հանրապետության պաշտպանության նախարարությունը նաև նշում է, որ ռուսական իշխանությունները բազմիցս հայտարարել են իրենց աջակցությունը Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը, ինքնիշխանությանն ու սահմանների անձեռնմխելիությանը: «Սակայն, ի հեճուկս Ռուսաստանի Դաշնության պաշտոնական դիրքորոշման, ՌԴ պաշտպանության նախարարության պաշտոնական հայտարարություններում և ավելի վաղ նշված անվան տակ նշվում էին Ադրբեջանի ինքնիշխան տարածքներ