«Իրանցի գործարարները կարող են Հայաստանը օգտագործել որպես դարպաս դեպի եվրասիական շուկա»: Այս մասին հայտարարել է Իրանի առևտրի զարգացման կազմակերպության ղեկավարը Ալիռեզա Փեյմանփակը, փոխանցում է Pars Today-ը։
Իրանցի գործիչը հղում անելով արդյունաբերության, հանքերի և առևտրի նախարար Սեյյեդ Ռեզա Ֆաթիմի-Ամինի և Հայաստանում նրան ուղեկցող պատվիրակության ինտենսիվ նիստերին և ձեռք բերված պայմանավորվածություններին, նկատել է. «Ինտենսիվ հանդիպումների ընթացքում որոշվել է, որ Իրանը կարող է Հայաստանի անդամակցությունը Եվրասիական տնտեսական միությանը օգտագործել մինչև ԵԱՏՄ-ի հետ ազատ առևտրի համաձայնագրի շուրջ աշխատանքների ավարտը»: «Որոշվել է, որ Իրանը կարող է համատեղ ձեռնարկության ձևով վերափաթեթավորել ապրանքները և հավաքման հոսքագծեր սահմանել ընդհանուր ապրանքների արտադրության և դրանք ԵԱՏՄ բոլոր երկրներ արտահանելու համար», – հավելել է նա:
«Հայկական կողմը նաև հայտարարել է, որ պատրաստ է ավելի բաց հնարավորություններ ստեղծել մրցույթներին իրանական ընկերությունների մասնակցության համար, որպեսզի հեշտացնի իրանական ը