Ուկրաինայում ընթացող ռազմական գործողությունների հետևանքով (2022 թվականի փետրվարի 24 – ի ժամը 4:00-ից մինչև 2022 թվականի մարտի 5-ի ժամը 24:00-ն) քաղաքացիական անձնաց շրջանում կորուստները կազմել են 1123 անձ, այդ թվում՝ 364 զոհ (351)։ Այս մասին հաղորդում է Интерфакс Укарина-ն՝ հղում անելով ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի վարչության ամփոփագրին:
«ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը կարծում է, որ իրական թվերը զգալիորեն ավելի բարձր են, հատկապես (Ուկրաինայի-խմբ.) կառավարության կողմից վերահսկվող տարածքում, քանի որ շատ հաղորդումներ այն վայրերից, որտեղ նման դեպքեր տեղի են ունեցել, նախկինի պես լրացուցիչ հաստատում են պահանջում, այն դեպքում, երբ տեղեկատվության ստացումը որոշ վայրերից, որտեղ շարունակվում են մարտական գործողությունները, ձգձգվում է», – նշվում է փաստաթղթում: ՄԱԿ-ի գլխավոր վարչությունը նշում է, որ Դոնեցկի և Լուգանսկի մարզերում մարտի 5-ի կեսգիշերին գրանցվել է 65 (63) զոհ և 309 (292) վիրավոր Ուկրաինայի կողմից վերահսկվող տարածքում, 23 (23) զոհ և 106 (93) վիրավոր ինքնահռչակ հանրապետությունների կողմից վերահսկվող տարածքում: Ուկրաինայի այլ շրջաններում Ուկրաինայի (Ժիտոմիրի, Զապորոժեի, Կիևի, Սումի, Օդեսայի, Խարկովի, Խերսոնի, Չերկասի և Չերնիգովի մարզերում) հսկողության տակ գտնվող տարածներում ՄԱԿ-ը գրանցել է 276 (265) զոհ և 374 (322) վիրավոր:
Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք կայք
Ուկրաինայում պատերազմը խլել է առնվազն 364 քաղաքացիական կյանք, ևս 759-ը վիրավորվել է. ՄԱԿ
7 марта 20227 мар 2022
15
1 мин