Найти в Дзене
Armenia Today

Ադրբեջանական ավիաընկերությունները դադարեցնում են դեպի Ռուսաստան չվերթները

Ադրբեջանական AZAL և Buta Airways ավիաընկերությունները մարտի 6-ին ժամանակավորապես կդադարեցնեն բոլոր թռիչքները դեպի Ռուսաստանի քաղաքներ:

Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները՝ վկայակոչելով AZAL ընկերության հաղորդագրությունը Ընկերության հաղորդագրության մեջ նշվում է, որ միջազգային չվերթներ իրականացնելիս լիարժեք ապահովագրության հնարավորության բացակայությունը չհիմնավորված ռիսկեր է ստեղծում երկրների քաղաքացիների, ավիաընկերությունների և այլ իրավաբանական անձանց համար:

«Այդ կապակցությամբ AZAL եւ Buta Airways ավիաընկերությունները մարտի 6 – ին՝ ժամը 08:00-ից դադարեցնում են բոլոր չվերթները Ռուսաստանի դաշնության քաղաքներ», – ասված է հաղորդագրության մեջ:

Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք կայք

Հայաստանի նորությունները Telegram-ում