Найти в Дзене
Armenia Today

Ոստիկանները բերման են ենթարկել Փաշինյանի հրաժարականի պահանջով ստորագրահավաքի կազմակերպիչներին

ՓՊ նախկին նախագահ Արա Զոհրաբյանը և մի քանի այլ քաղաքացիներ բերման են ենթարկվել։ Այս մասին հայտնում են «Ազատագրական շարժման» Facebook-յան էջում։ «Ոստիկանները, Հյուսիսային պողոտայում անցկացվող խաղաղ ստորագրահավաքի ժամանակ ապօրինի կերպով, առանց որևէ իրավական հիմքի ձերբակալել են փաստաբան, Ազատագրական շարժման համահիմնադիր Արա Զոհրաբյանին, և մի շարք այլ քաղաքացիների: Վերջիններս գտնվում են Ոստիկանության Կենտրոնի բաժնում», – նշվում է հրապարկման մեջ։

Նշենք, որ «Ազատագրական Շարժումը» 2022թ. փետրվարի 25-ից Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով մեկնարկել է ստորագրահավաք։

Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք կայք

Հայաստանի նորությունները Telegram-ում