Добавить в корзинуПозвонить
Найти в Дзене
Armenia Today

Վահագն Խաչատուրյանը երդմամբ ստանձնեց ՀՀ նախագահի պաշտոնը

Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի հատուկ նիստում Վահագն Խաչատուրյանը երդմամբ ստանձնեց Հանրապետության նախագահի պաշտոնը: Ազգային ժողովի հատուկ նիստում Վահագն Խաչատուրյանը, ձեռքը դնելով Վեհամոր Ավետարանի և ՀՀ Սահմանադրության վրա, երդվեց . «Ստանձնելով Հանրապետության նախագահի պաշտոնը՝ երդվում եմ. հավատարիմ լինել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը, իմ լիազորություններն իրականացնելիս լինել անաչառ, առաջնորդվել միայն համապետական և համազգային շահերով և իմ ողջ ուժը ներդնել ազգային միասնության ամրապնդման գործում»: Այսօր Ազգային ժողովի կողմից Հայաստանի նախագահ ընտրված #Վահագն Խաչատուրյանի երդմնակալության համար ԱԺ հատուկ նիստ է անցկացվում: Այն տեղի է ունենում Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում: Նախագահի պաշտոնում Խաչատուրյանի թեկնածությունն առաջադրել էր «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը: ՀՀ ազգային ժողովը Վահագն Խաչատուրյանին Հանրապետության նախագահ էր ընտրել մարտի 3-ի նիստում: Վահագն Խաչատուրյանը Հանրապետության նախագահ է ընտրվել 7 տարի ժամկետով: Ընդդիմադիր խմբակցու

Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի հատուկ նիստում Վահագն Խաչատուրյանը երդմամբ ստանձնեց Հանրապետության նախագահի պաշտոնը: Ազգային ժողովի հատուկ նիստում Վահագն Խաչատուրյանը, ձեռքը դնելով Վեհամոր Ավետարանի և ՀՀ Սահմանադրության վրա, երդվեց . «Ստանձնելով Հանրապետության նախագահի պաշտոնը՝ երդվում եմ. հավատարիմ լինել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը, իմ լիազորություններն իրականացնելիս լինել անաչառ, առաջնորդվել միայն համապետական և համազգային շահերով և իմ ողջ ուժը ներդնել ազգային միասնության ամրապնդման գործում»: Այսօր Ազգային ժողովի կողմից Հայաստանի նախագահ ընտրված #Վահագն Խաչատուրյանի երդմնակալության համար ԱԺ հատուկ նիստ է անցկացվում: Այն տեղի է ունենում Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում: Նախագահի պաշտոնում Խաչատուրյանի թեկնածությունն առաջադրել էր «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը: ՀՀ ազգային ժողովը Վահագն Խաչատուրյանին Հանրապետության նախագահ էր ընտրել մարտի 3-ի նիստում: Վահագն Խաչատուրյանը Հանրապետության նախագահ է ընտրվել 7 տարի ժամկետով: Ընդդիմադիր խմբակցությունները թեկնածու չէին առաջադրել ու չէին ամսնակցել նախագահի ընտրությանը:

Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք կայք

Հայաստանի նորությունները Telegram-ում