Добавить в корзинуПозвонить
Найти в Дзене
Armenia Today

ՌԴ ՊՆ-ն ներկայացրել է Ուկրաինայում կրած մարտական կորուստները և առաջխաղացումները

Ուկրաինայում ռազմական գործողության հետևանքով ռուսական կողմից կան զոհեր և վիրավորներ, հայտարարել է Պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը: «Ռուս զինծառայողները խիզախություն և հերոսություն են ցուցաբերում հատուկ ռազմական գործողության մարտական խնդիրների կատարման ընթացքում։ Ցավոք, մեր ընկերների շրջանում կան զոհեր և վիրավորներ։ Բայց մեր կորուստները ոչնչացված ազգայնականների համեմատ մի քանի անգամ ավելի քիչ են», – Կոնաշենկովի խոսքը մեջբերում է РИА новости-ն։
Ընդհանուր առմամբ, պաշտպանության նախարարության տվյալներով՝ ռուս զինվորականները խոցել են Ուկրաինայի ռազմական ենթակառուցվածքի 1067 օբյեկտներ, այդ թվում՝ կառավարման 27 կետեր և կապի հանգույցներ, С-300, Бук М-1 և Оса զենիթահրթիռային համալիրներ, ինչպես նաև 56 ռադիոլոկացիոն կայաններ: Պաշտպանական գերատեսչության ներկայացուցիչը նաև հայտնել է, որ ՉԺՀ-ի զորքերի խմբավորումները հարձակում են զարգացնում ուկրաինական զորքերի դիրքերի վրա, նրանք ազատագրել են Նիժնեե, Գրանիտնոյե և Գնուտովո բնակավայրերը, հաղորդել է Т

Ուկրաինայում ռազմական գործողության հետևանքով ռուսական կողմից կան զոհեր և վիրավորներ, հայտարարել է Պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը: «Ռուս զինծառայողները խիզախություն և հերոսություն են ցուցաբերում հատուկ ռազմական գործողության մարտական խնդիրների կատարման ընթացքում։ Ցավոք, մեր ընկերների շրջանում կան զոհեր և վիրավորներ։ Բայց մեր կորուստները ոչնչացված ազգայնականների համեմատ մի քանի անգամ ավելի քիչ են», – Կոնաշենկովի խոսքը մեջբերում է РИА новости-ն։

Ընդհանուր առմամբ, պաշտպանության նախարարության տվյալներով՝ ռուս զինվորականները խոցել են Ուկրաինայի ռազմական ենթակառուցվածքի 1067 օբյեկտներ, այդ թվում՝ կառավարման 27 կետեր և կապի հանգույցներ, С-300, Бук М-1 և Оса զենիթահրթիռային համալիրներ, ինչպես նաև 56 ռադիոլոկացիոն կայաններ: Պաշտպանական գերատեսչության ներկայացուցիչը նաև հայտնել է, որ ՉԺՀ-ի զորքերի խմբավորումները հարձակում են զարգացնում ուկրաինական զորքերի դիրքերի վրա, նրանք ազատագրել են Նիժնեե, Գրանիտնոյե և Գնուտովո բնակավայրերը, հաղորդել է ТАСС-ը։ Փետրվարի 24-ի առավոտյան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ որոշում է կայացրել Ուկրաինայի ապառազմականացման հատուկ ռազմական գործողության մասին: Ռուսաստանցիներին ուղղված հեռուստաուղերձում նա հայտարարել է, որ հանգամանքները պահանջում են վճռական և անհապաղ գործողություններ, Դոնբասի ժողովրդական հանրապետությունները դիմել են Ռուսաստանին՝ օգնության խնդրանքով: Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Ռուսաստանին մեղադրել է երկրի ռազմական ենթակառուցվածքների վրա հարձակվելու մեջ և երկրի ամբողջ տարածքում ռազմական դրություն է մտցրել՝ խզելով դիվանագիտական հարաբերությունները Ռուսաստանի հետ: Նշենք, որ ներկայումս պայմանավորվածություններ են ձեռք բերվում բանակցություններ սկսելու համար։

Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք կայք

Հայաստանի նորությունները Telegram-ում