Найти тему
Armenia Today

Ուկրաինայում 64 խաղաղ բնակիչ է զոհվել. ՄԱԿ

#Ուկրաինայում ռազմական գործողությունների ընթացքում #զոհվել է #64 մարդ, վիրավորվել՝ 176-ը։ Այս մասին հայտնել Է #ՄԱԿ-ի Հումանիտար հարցերի համակարգման վարչությունը։ Փետրվարի 24-ի ժամը 04:00-ից մինչև փետրվարի 26-ի ժամը 05:00-ն ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի վարչությունը տեղեկացվել է 64 քաղաքացիական զոհերի և 176 վիրավորների մասին: Նրանք բոլորը տուժել կամ զոհվել են օդային և ցամաքային հարձակումների հետեւանքով», – ասված է ՄԱԿ-ի տեղեկագրում: Ընդգծվում է, որ դեպքերի մոտավորապես 85 տոկոսը վերաբերում է Ուկրաինայի կառավարության կողմից վերահսկվող շրջաններում զոհվածներին և վիրավորներին: ՄԱԿ տվյալներով՝ հակամարտության սրման հետևանքով ավելի քան 160 հազար մարդ դարձել է ներքին տեղահանված, իսկ ավելի քան 116 հազար մարդ հատել է հարևան երկրների, այդ թվում՝ Լեհաստանի, Մոլդովայի և Ռումինիայի սահմանները: Ավելի վաղ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը փետրվարի 21-ին հեռուստաուղերձում ասել էր, որ անհրաժեշտ է համարում անհապաղ ճանաչել ԼԺՀ-ի և ԴԺՀ-ի ինքնիշխանությունը, և ստորագրել է համապատասխան հրամանագրեր։ Փետրվարի 24-ի առավոտյան Պուտինը հայտարարեց Դոնբասում ռազմական գործողություն սկսելու մասին։ Դիմելով ուկրաինացի ժողովրդին՝ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ասել է, որ Ուկրաինայի վրա հարձակվել են հյուսիսից, հարավից, արևելքից, իսկ Դոնբասում զինվորականները ծանր մարտեր են մղում։ Նա ասել է, որ Ուկրաինայի իշխանությունները որոշել են խզել դիվանագիտական հարաբերությունները Ռուսաստանի հետ։

Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք կայք

Հայաստանի նորությունները Telegram-ում