Ռուսական պատվիրակությունը ժամանել է #Բելառուս՝ բանակցելու ուկրաինական կողմի հետ: Ինչպես հայտնում է TACC-ը՝ այս մասին հայտնել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: «Ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ ՌԴ պատվիրակությունը ժամանել է Բելառուս՝ ուկրաինացիների հետ բանակցելու համար», -ասել է նա՝ հավելելով, որ պատվիրակության կազմում ՌԴ արտաքին գործերի նախարարության, պաշտպանության նախարարության և այլ գերատեսչությունների ներկայացուցիչներ են: Պատվիրակության կազմում նաև նախագահի վարչակազմի ներկայացուցիչներ կան: «Պատրաստ կլինենք այդ #բանակցությունները սկսել Գոմելում»,- հստակեցրել է Պեսկովը: Ավելի վաղ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը փետրվարի 21-ին հեռուստաուղերձում ասել էր, որ անհրաժեշտ է համարում անհապաղ ճանաչել ԼԺՀ-ի և ԴԺՀ-ի ինքնիշխանությունը, և ստորագրել է համապատասխան հրամանագրեր։ Փետրվարի 24-ի առավոտյան Պուտինը հայտարարեց Դոնբասում ռազմական գործողություն սկսելու մասին։ Դիմելով ուկրաինացի ժողովրդին՝ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ասել է, որ Ուկրաինայի վրա հարձակվել ե
Ռուս-ուկրաինական բանակցություններ են սպասվում. ՌԴ պատվիրակությունը ժամանել է Բելառուս
27 февраля 202227 фев 2022
8
1 мин