Արևմուտքի հնարավոր տնտեսական սանկցիաները Ռուսաստանի նկատմամբ ուղղակի ազդեցություն կգործեն նաև Հայաստանի տնտեսության վրա։ Armenia Today-ի թղթակցի հետ զրույցում այսպիսի կարծիք հայտնեց տնտեսագետ Սուրեն Պարսյանը։ Նրա խոսքերով՝ Հայաստանը Ռուսաստանից տարեկան ստանում է 1.2 մլրդ դոլարի չափով տրանսֆերտներ և տարբեր փոխանցումներ, որոնք իրական նշանակություն ունեն մեր տնտեսության համար։ Բացի այդ, Հայաստանը շատ սերտ արևտրատնտեսական հարաբերություններ ունի նաև ռուսական ընկերությունների հետ։ Նա հիշեցրեց, որ ՀՀ-ն ԵԱՏՄ անդամ-երկիր է, և դրանով պայմանավորված՝ հայ–ռուսական փոխադարձ առևտուրը վերջին տարիների ընթացքում անընդհատ ավելացել է։ «Այսինքն՝ եթե սահմանափակումների տակ ընկնեն ռուսական ընկերությունները, հետևաբար, հայկական ընկերությունները նույնպես արտահանման տեսանկյունից ևս լուրջ խնդիրներ կունենան և, եթե նվազի տնտեսական աճը Ռուսաստանում, կդանդաղի տնտեսական աճը նաև Հայաստանում՝ հաշվի առնելով, որ Հայաստանի համար Ռուսաստանը սպառման շուկա է»,- ընդգծեց տնտեսագետը։ Ըստ նրա՝ եթե Հայաստանից ԵՄ և այլ երկրներ արտա
Ռուսաստանի դեմ պատժամիջոցներն ուղղակիորեն կանդրադառնան Հայաստանի տնտեսության վրա. փորձագետ
26 февраля 202226 фев 2022
14
1 мин