Պուտինի և Ալիևի բանակցությունների ընթացքում հատուկ ուշադրություն է դարձվել Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման հարցերին: Այս մասին բարձր մակարդակի ռուս-ադրբեջանական բանակցությունների արդյունքներով մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։ Նա հիշեցրել է, որ նախօրեին հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, որի ընթացքում հաստատվել է Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ Հայաստանի և Ռուսաստանի բոլոր եռակողմ պայմանավորվածությունների իրականացման կարևորությունը, որոնք ձեռք են բերվել պետությունների ղեկավարների մակարդակով:
«Կարևոր ենք համարում, որ տարածաշրջանում կյանքն այժմ կարգավորվում է և մտնում է խաղաղ հուն։ Ավելի քան 50 հազար փախստականներ են վերադարձել իրենց տները։ Լուծվում են տնտեսական ենթակառուցվածքի վերակառուցման գործնական հարցերը, կրոնի և մշակույթի պատմության օբյեկտների պաշտպանությունը», – նշել Է Պուտինը։
Ռուսաստանի նախագահի խոսքով, ադրբեջանական կողմից բարձր գնահատական է տրվել ռուսական խաղաղապահ զորախմբի գործունե