Մենք գործ ունենք աշխարհաքաղաքական պայքարի մեծ փորձ ունեցող թշնամու հետ։ Այն տեղի է ունենում թե՛ տեղեկատվական, թե՛ քաղաքական, թե՛ գիտակրթական դաշտում։ Այս մասին այսօր «Ադրբեջանական հայատյացությունը որպես հայկականության սպառնալիք» թեմայով քննարկման ժամանակ հայտարարել է Արցախի ԱԳ նախարար Դավիթ Բաբայանը։ «Կա մի զանգված, որ սպասում է, որ Արցախում որևէ հայտարարություն արվի և դա օգտագործեն ներքաղաքական դաշտում։ Դա մենք թույլ չենք տալու»,-նշեց Բաբայանը՝ հավելելով, որ Արցախում ուշիուշով հետևում են իրավիճակին։
Ըստ նրա՝ ներկայումս ամենակարևոր հիմնախնդիրը հայության գոյության հարցն է. «Պետք է մաքսիմալ զգույշ լինենք, անթույլատրելի է, որ մենք մտնենք աշխարհաքաղաքական տարբեր զարգացումների մեջ՝ հակառուսական, հակաարևմտյան և այլն։ Սա բերելու է կատաստրոֆայի։ Մենք հնարավարություն ունենք բոլորի հետ պահպանելու լավ հարաբերություններ, իսկ Ադրբեջանում այդ հայատյացությունը չի փոխվելու։ Նրանք ունեն ազգային փոքրամասնություններ, որը մեծ խնդիր է, ով էլ լինի իրենց տեղը՝ հենց այդպիսի քաղաքականություն պետք է վարի»,-հայտարարեց արցախցի պաշտոնյան։
Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք կայք
Պետք է մաքսիմալ զգույշ լինենք, հայության գոյության հարցն է դրված. Դավիթ Բաբայան
19 февраля 202219 фев 2022
17
~1 мин