«Ուրարտուի» 20-ամյա հարձակվող Նարեկ Գրիգորյանը հանդես կգա Լեհաստանի Բարձրագույն խմբի առաջնությունը ներկայացնող «Յագելոնիա» ակումբում: Այս մասին հայտնում են «Ուրարտու» ակումբի մամուլի ծառայությունից։ Կողմերի միջև վարձալական պայմանագրում ներառվել է նաև գնման իրավունք։ Այդ տրանսֆերը հաստատել է նաև «Յագելոնիայի» պաշտոնական կայքը։
20-ամյա հարձակվողը նոր ակումբի կազմում հանդես կգա «18» համարի մարզաշապիկով։ Նշենք, որ Գրիգորյանը VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի ընթացիկ մրցաշրջանում անցկացրած 21 խաղում դարձել է 4 գոլի հեղինակ։ Հավելենք, որ «Յագելոնիան» Էկստրակլասայի ընթացիկ մրցաշրջանում անցկացրած 23 խաղից հետո վաստակել է 29 միավոր և 18 թիմերի միջև պայքարում զբաղեցնում է 11-րդ հորիզոնականը։
Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք կայք
Նարեկ Գրիգորյանը հանդես կգա լեհական «Յագելոնիայում»
2 марта 20222 мар 2022
3
~1 мин
1