Найти тему
Armenia Today

Իտալիան պատրաստ է կրկնապատկել Ադրբեջանից գազ փոխադրող գազատարի թողունակությունը

Իտալիան պետք է մտածի ռեգազիֆիկացիոն հզորության ավելացման և Տրանսադրիատիկ գազատարի (TAP) հզորության հնարավոր կրկնապատկման մասին, հայտարարել է վարչապետ Մարիո Դրագին:

«Գազը մնում է անցումային շրջանի օգտակար վառելիք։ Մենք պետք է մտածենք մեր ռեգազիֆիկացիոն հզորության ավելացման և TAP գազատարի հզորության հնարավոր կրկնապատկման մասին», - ասել է նա։

Դրագիի խոսքով՝ Իտալիային անհրաժեշտ է դիվերսիֆիկացնել էներգառեսուրսների ստացման աղբյուրները՝ անկախ այն բանից, թե հետագայում ինչպես կիրականացվեն մատակարարումները Ռուսաստանից:

Իտալիայի վարչապետը նշել է, որ առաջին հերթին պետք է շեշտը դնել վերականգնվող էներգիայի օգտագործման զգալի ավելացման վրա։

Հիշեցնենք, որ Ադրբեջանի էներգետիկայի նախարարության հաշվետվության համաձայն` 2021 թվականին արտասահմանյան գազի արտահանման ընդհանուր ծավալը կազմել է 18,9 մլրդ խմ, ինչը 39,8% - ով ավելի է, քան 2020 թվականին:

Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք կայք

Հայաստանի նորությունները Telegram-ում