Найти в Дзене
Armenia Today

Բումերանգի օրենքը ոչ ոք չեղյալ չի հայտարարել. Անդրեասյանը՝ ուկրաինացիների՝ 44-օրյա պատերազմի ժամանակ ցուցաբերած վերաբերմունքի մա

Ռուսաստանաբնակ ռեժիսոր Սարիկ Անդրեասյանն Instagram-ի իր էջում անդրադարձել է Ուկրաինայում ռուսական հատուկ ռազմական գործողություններին՝ համեմատականներ տանելով 44-օրյա պատերազմում Ուկրաինայի ղեկավարության և ժողովրդի վերաբերմունքի հետ։ «Ուզում եմ, ինչպես դպրոցում էր, բարձրացնել ձեռքս և հարց տալ: Ասացեք, իսկ ձեզնից որևէ մեկը հիշո՞ւմ է, որ 44-օրյա պատերազմի ժամանակ ուկրաինական կամ ռուսական աստղերից որևէ մեկը տեսագրություն կամ ուղերձներ հղեր՝ «Զելենսկի, կանգ առե՛ք», «Ինքնաթիռներով զենք մի ուղարկե՛ք», «Մի՛ սպանեք հայերին»։ Չեմ հիշում ուկրաինացիների վրդովմունքը, երբ Զելենսկին Էրդողանին շքանշան էր հանձնում այն բանից հետո, երբ նա հազարավոր հայերի կյանքեր խլեց։ Չեմ հիշում վիրավորված ուկրաինացիների զգացմունքները, երբ Ուկրաինայում կախված էին բիլբորդերը, որոնք շնորհավորում էին Ադրբեջանին հաղթանակի կապակցությամբ։ Ես փորձում եմ հիշել, և ոչինչ չեմ մտաբերում»,- նշել է Անդրեասյանը։ Ռեժիսորն իր զարմանքն է արտահայտել ռուս արվեստի գործիչների 44-օրյա պատերազմում ցուցաբերած անտարբերության վերաբերյալ։

Նա մտաբերել է, թե ինչպես էին հայերը Յուրի Դուձի էջում հորդորում, որ արձագանքի Արցախում տեղի ունեցողին, հիշել է, թե ինչպես էին հայկական սփյուռքի բարձրաստիճան ներկայացուցիչները խնդրում լուսաբանել իրադարձությունները, սակայն ի պատասխան լսում էին, որ իրենց «հետաքրքիր չէ»։ Այս առումով, սակայն, ռեժիսորն առանձնացրել է պատերազմը լուսաբանող ռուս ռազմական թղթակիցներին։ «Ամենայն հավանականությամբ, բանն այն է, որ Ռուսաստանն այդ պատերազմում խաղաղարար ֆունկցիա կատարեց, և տղաներն այն այլ կերպ լուսաբանելու և իրենց կարծիքը հայտնելու մոտիվացիա չունեին»,- նշել է նա։ «Օրերս իմ զարմիկները խաղալիքներ և սննդամթերք տարան Մերձմոսկվայում գտնվող փախստականներին։ Ես ու եղբայրս մի քանի ընտանիք վերցրինք, որպեսզի հոգ տանենք նրանց մասին։ Եվ մենք չենք կարծում, որ մեկի կյանքն ավելի արժեքավոր է, քան մյուսինը։ Բումերանգի օրենքը ոչ ոք չեղյալ չի համարել, և դուք կստանաք այն, ինչ ցանում եք, բայց երբ զենքով ինքնաթիռները դուրս էին գալիս Ուկրաինայի օդանավակայաններից, Զելենսկին չեր մտածում դրա մասին»,- 44-օրյա պատերազմի վերաբերյալ Ուկրաինայի ղեկավար շրջանակների վերաբերմունքի մասին նշել է նա։ Փետրվարի 24-ի առավոտյան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ որոշում է կայացրել Ուկրաինայի ապառազմականացման հատուկ ռազմական գործողության մասին:

Ռուսաստանցիներին ուղղված հեռուստաուղերձում նա հայտարարել է, որ հանգամանքները «պահանջում են վճռական և անհապաղ գործողություններ, Դոնբասի ժողովրդական հանրապետությունները դիմել են Ռուսաստանին՝ օգնության խնդրանքով»: Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Ռուսաստանին մեղադրել է երկրի ռազմական ենթակառուցվածքների վրա հարձակվելու մեջ և երկրի ամբողջ տարածքում ռազմական դրություն է մտցրել՝ խզելով դիվանագիտական հարաբերությունները Ռուսաստանի հետ: Այսօր կայացած բանակցությունների արդյունքում կողմերը նշել են, որ որոշ հարցերի հետ կապված կոնկրետ որոշումներ են կայացվել։

Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք կայք

Հայաստանի նորությունները Telegram-ում