Փետրվարի 28-ին Հունաստանում ՀՀ դեսպանության նախաձեռնությամբ հանրահայտ exhibbit.com հարթակում բացվել է երկլեզու (հունարեն և անգլերեն լեզուներով) «Սումգայիթ 1988» խորագրով բացառիկ վիրտուալ ժամանակավոր ցուցահանդես` նվիրված Ադրբեջանի Սումգայիթ քաղաքում տեղի ունեցած հայերի զանգվածային ջարդերին։ Այս մասին հայտնում են Հունաստանում Հայաստանի դեսպանությունից։
«Արխիվային նյութերի հիման վրա կազմված վիրտուալ ցուցահանդեսը բաղկացած է չորս հիմնական մասերից. ներկայացված է 1988թ․ փետրվարի վերջին Ադրբեջանի Սումգայիթ քաղաքում տեղի ունեցած հայերի զանգվածային ջարդերի նախապատմությունը, այնուհետև հրապարակված են զոհերի մի մասի մահվան վկայականները, իսկ երրորդ և չորրորդ մասերում իրադարձությունների վերաբերյալ ականավոր անհատների և միջազգային լրատվամիջոցների ու կառույցների արձագանքներն են։ Վիրտուալ ցուցահանդեսը գործելու է լինելու մինչև ս.թ. մարտի 26-ը»,-նշվում է հաղորդագրության մեջ։ Ցուցահանդեսը հասանելի է հետևյալ հղումով՝ https://publish.exhibbit.com/…/marble-gallery-84819/…
Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք կայք
Արխիվային նյութերի հիման վրա բացված ցուցահանդեսը կպատմի Սումգայիթում հայերի ջարդերի մասին
1 марта 20221 мар 2022
6
~1 мин
1