Найти тему
Armenia Today

Արևմուտքը փակում Է Ուկրաինայի օդային տարածքը. ԶԼՄ-ներ

Փետրվարի 14-ից #Ուկրաինայի օդային տարածքը փաստացի փակ կլինի: Այս մասին հայտնում է Ria.ru-ն՝ հղում անելով Страна.ua-ին: Ինչպես պարբերականին պարզաբանել է զրուցակիցներից մեկը, խոշորագույն բրիտանացի ապահովագրողները, որոնց մոտ վերաապահովագրվում են այլ միջազգային ընկերություններ, համաշխարհային բոլոր մասնավոր ընկերություններին պաշտոնական հաղորդագրություն են ուղարկել: Այնտեղ նշվել է, որ Ուկրաինայի բոլոր օդանավերի համար ապահովագրական ծածկույթը կդադարի գործել:

Ըստ աղբյուրի՝ մասնավոր ինքնաթիռների սեփականատերերը հաստատել են, որ նման ծանուցում են ստացել։ Հիշեցնենք, որ վերջին ամիսներին Ռուսաստանի և Արևմուտքի հարաբերությունները լարված են։ Վաշինգտոնն ու Բրյուսելը Մոսկվային մեղադրում են Ուկրաինա ներխուժելու նախապատրաստման մեջ: Ռուսաստանը հակադարձում է բոլոր մեղադրանքներին՝ նշելով, որ Կիևը չի պահպանում Մինսկի համաձայնագրերը, և ուկրաինական իշխանությունները շփման գծի մոտ կենտրոնացրել են բանակի անձնակազմի կեսին: Կրեմլը և ՌԴ ԱԳՆ-ն բազմիցս նշել են, որ «ՌԴ ագրեսիայի մասին» տեղեկությունները բացառապես մեկ նպատակ ունեն. ըստ ռուսական կողմի՝ նպատակը ռուսական սահմանների մոտ օտարերկրյա ուժերի ու խմբավորումների ավելացումն է:


Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք կայք

Հայաստանի նորությունները Telegram-ում