Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարությունը հինգշաբթի Twitter-ում տեղադրել է «Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի ներխուժման հնարավոր առանցքը» քարտեզը՝ ենթադրելով, որ ՌԴ-ն ագրեսիվ մտադրություններ ունի Ուկրաինայի նկատմամբ, գրում է ТАСС-ը։ «Ռուսաստանը պահպանում է զգալի ռազմական ներկայություն, որը կարող է առանց նախազգուշացման ներխուժման հանգեցնել», – ասված է բրիտանական ռազմական գերատեսչության հաղորդագրության մեջ՝ վկայակոչելով նոր հետախուզական տվյալները: Դրանում նշվում է, որ Պուտինը «դեռ կարող է ընտրություն կատարել հակամարտության կանխարգելման և խաղաղության պահպանման օգտին»:
Երեքշաբթի ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը ԵԱՀԿ-ում նախագահող Լեհաստանի ԱԳ նախարար Զբիգնև Ռաուի հետ բանակցությունների արդյունքներին նվիրված մամուլի ասուլիսում տեղեկատվական ահաբեկչություն է անվանել ՌԴ-ի կողմից Ուկրաինա «ներխուժման» մասին Արևմուտքի հիստերիան։ Վերջին ժամանակներս Արևմուտքի երկրներում, ինչպես նաև Ուկրաինայում հնչում են պնդումներ Ուկրաինայի տարածք Ռուսաստանի հնարավոր ներխուժման մասին: ՌԴ նախագահի մամուլի քարտո