Найти в Дзене
Armenia Today

Դատարանը Իսագուլյանին պարտավորեցրել է փոխհատուցել Մակունցին հասցրած բարոյական վնասը

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը, բաց դատական նիստում քննելով ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցի հայցն ընդդեմ «Ազգային անվտանգություն» կուսակցության առաջնորդ Գառնիկ Իսագուլյանի՝ վերջինիս պարտավորեցրել է հերքել իր կողմից մամուլի ասուլիսներում հնչեցրած հայտարարությունները, որոնք զրպարտություն են ճանաչվել և հայցվորից պահանջել է պատճառված բարոյական վնասի փոխհատուցում: Այս մասին տեղեկանում ենք Datalex դատական տեղեկատվության հարթակից։

Ըստ աղբյուրի՝ հայցվորի ներկայացուցիչները պահանջել են Իսագուլյանին հերքել հայտարարություններն այն մասին, որ Մակունցը և նրա համախոհներ Արմեն Գրիգորյանը, Նիկոլ Փաշինյանը, Աննա Հակոբյանը «հեղափոխություններն իրականացրել են ադրբեջանական գումարներով՝ թուրքերից և ադրբեջանցիներից ստանալով 48 մլն դոլար»:

Գառնիկ Իսագուլյանի կողմից մամուլի ասուլիսներում հնչեցրած և տարբեր լրատվամիջոցների YouTube-ալիքում հեռարձակվող մեղադրանքների փաստական ապացույցների բացակայության պատճառով դատարանը դրանք ճանաչել է զրպարտություն և Իսագուլյանին պարտավորեցրել հերքել այդ հայտարարությունները, ինչպես նաև մասնակիորեն բավարարել է հայցվորի պահանջը՝ իրեն փոխհատուցել 424 հազար դրամի չափով գումար:

Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք կայք

Հայաստանի նորությունները Telegram-ում