Կառավարության անդամների ճեպազրույցների ժամանակ ԷՆ նախարար Վահան Քերոբյանն անդրադարձավ ԵԱՏՄ երկրների կողմից երրորդ երկրներից առանց մաքսատուրքերի խոզի և տավարի մսամթերքի ներկրումների մասին Armenia Today-ի հարցին։
«Կառավարությունն այս պահին որոշում ունի այդ քվոտաները չբաշխել Հայաստանում։ Պատճառը տեղական անասնապահության զարգացումն է։ 2021-ի մենք չբաշխեցինք դա և տավարի միսը 400 դրամով թանկացավ։ Ճիշտ է՝ գործ ունենք թանկացումների հետ, սակայն նախկին գինը 1800 դրամ էր, ինչը գյուղացիների համար շատ վատ գին էր։ Ըստ էության, գյուղացիները վնասով էին վաճառում իրենց անասունները։ Առաջնորդվելով գյուղացիների շահերով 2021-ին չենք բաշխել այդ քվոտան, բայց եթե գանաճային ռիսկերը մեծանան Էկոնոմիկայի նախարարությունը Կենտրոնական բանկի հետ քննարկելով, կարող է նոր առաջարկ ներկայացնել»,-նշեց նախարարը։
Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք կայք
Առաջնորդվելու ենք գյուղացու շահերով. Քերոբյանը՝ առանց մաքսատուրքերի մսամթերքի ներկրման մասին
3 февраля 20223 фев 2022
7
~1 мин