14K подписчиков

Վահագն Խաչատուրյանը ՀԱԿ-ից դուրս գալու դիմում է ներկայացրել

Այսօր՝ փետրվարի 3-ին, Հայ Ազգային Կոնգրեսը ստացել է ՀՀ Նախագահի թեկնածու Վահագն Խաչատուրյանի դիմումը՝ Հայ Ազգային Կոնգրեսին իր անդամակցությունը դադարեցնելու խնդրանքով։ Հայ Ազգային Կոնգրեսը բավարարել է

Այսօր՝ փետրվարի 3-ին, Հայ Ազգային Կոնգրեսը ստացել է ՀՀ Նախագահի թեկնածու Վահագն Խաչատուրյանի դիմումը՝ Հայ Ազգային Կոնգրեսին իր անդամակցությունը դադարեցնելու խնդրանքով։ Հայ Ազգային Կոնգրեսը բավարարել է դիմումատուի խնդրանքը։

Այս մասին հայտնում են ՀԱԿ-ից։

Հիշեցնենք, որ հունվարի 22-ին Արմեն Սարգսյանը հրաժարական տվեց՝ հրաժարականի տեքստում նշելով համազգային ճգնաժամի մասին։ Նա նաև շեշտել է, որ նախագահը չունի անհրաժեշտ գործիքներ՝ երկրի և ազգի համար ներկայիս բարդ ժամանակում ազդելու ներքին և արտաքին քաղաքականության արմատական գործընթացների վրա։ Ըստ Սահամանադրության՝ նախագահի պաշտոնն այժմ ժամանակավոր կզբաղեցնի ԱԺ նախագահը՝ մինչև նախագահի նոր ընտրությունները։ Նշենք, որ Սահմանադրության 125-րդ հոդվածի 3-րդ մասով եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 139-րդ հոդվածի 2-րդ եւ 4-5-րդ մասերով՝ ՔՊ պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ քառորդը Հանրապետության նախագահի թեկնածու է առաջադրել Վահագն Գառնիկի Խաչատուրյանին:

Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք կայք

Հայաստանի նորությունները Telegram-ում