Ռուսաստանը կխստացնի իր դիրքորոշումը հետխորհրդային տարածքում, Ադրբեջանը պետք է պատրաստվի դրան, Armenia Today-ի հետ զրույցում նշել է ռազմական փորձագետ, ԱՊՀ երկրների ինստիտուտի եվրասիական ինտեգրման և զարգացման բաժնի վարիչ Վլադիմիր Եվսեևը: Փորձագետը կարծիք է հայտնել, որ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի որոշման հարցը դեռ կհետաձգվի, քանի որ տարածաշրջանում ուժերի հավասարակշռությունը փոխվել է, դրա վերականգնման համար որոշակի ժամանակ է հարկավոր:
«Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը բարձրացնելու համար պետք է վերականգնել հայկական զորքերի մարտունակությունը։ Նույնիսկ իրադարձությունների բարենպաստ զարգացման դեպքում դրա համար պետք է առնվազն 3 տարի։ Այդ պատճառով այժմ կարելի է հարց բարձրացնել միայն այն մասին, որ հետաձգվի Ղարաբաղի կարգավիճակի քննարկումը մինչև ուժերի հավասարակշռության վերականգնումը, երբ այն կվերականգնվի, այդ ժամանակ կարելի է կրկին իրապես քննարկել այդ հարցը»,- հայտարարել է Եվսեևը։ Նա նշել է, որ առաջին հերթին խոսքը որակական բալանսի մասին է։ Փորձագետի կարծիքով՝ Արցախում ռուսական ներկայության հ