Հենց նոր զանգահարեց #Արցախի #Հանրապետության #ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը և հայտնեց շատ սպասված ու լավ լուր։ Արցախի Հանրապետության ԱԺ-ի խմբակցությունների նախաձեռնությամբ օրակարգ է մտցվել #ադրբեջանական #օկուպացիայի մասին օրենքի #նախագիծ։ Այս մասին իր Facebook-յան էջում գրել է Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի նախագահ Թեւան Պողոսյանը: «Հուսամ, որ փետրվարի 16-ի նիստում այն կանցնի առաջին ընթերցում, իսկ փետրվարի 20-ին, նաև իր խորհրդով, ամբողջական կընդունվի։ Արցախի ԱԺ-ի այս նախաձեռնությանը պետք է օժանդակել և օգնել, որ տեղեկատվական դաշտում կարողանանք մեր շեշտադրումներն անել։ Հուսամ` փետրվարի 13-ի խորհրդով և Միացում շարժման 34-րդ տարեդարձը կամրագրվի համայն հայության միասնությանը միտված գործողություններով»,-գրել է նա:
Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք կայք
Արցախի ԱԺ-ն ադրբեջանական օկուպացիայի մասին օրենքի նախագիծ է օրակարգ մտցրել
30 января 202230 янв 2022
18
~1 мин