Найти в Дзене
Armenia Today

Ադրբեջանում գտնվող գերիները կապ են հաստատել հարազատների հետ

Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչները տեսակցել են Ադրբեջանում պահով գերեվարված անձանց։ Այս մասին Armenia Today-ի հետ զրույցում հայտնել է ԿԽՄԿ պատվիրակության հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին: «Հունվար ամսին հերթական տեսակցությունն է տեղի ունեցել։ Ադրբեջանում մեր ներկայացուցիչները տեսակցել են այդ երկրի կողմից գերեվարման փաստը հաստատված անձանց հետ»,-նշեց Ամատունին։
Ըստ Ամատունու՝ նրանց թվում են ինչպես 2020–ի պատերազմի և դրան հետևած շրջանում, այնպես էլ 2021թ–ի նոյեմբերին տեղի ունեցած հարձակման հետևանքով գերեվարվածները։ Նրա խոսքով՝ գերեվարավածների առողջական վիճակի կամ նրանց հանդեպ վերաբերմունքի մասին ԿԽՄԿ-ն չի կարող հանրայնացնել։ «Կարող եմ ասել, որ մեր տեսակցությունների հիմնական նպատակներից է այդ մասին տեղեկանալը»,-նշեց նա։ Ամատունու փոխանցմամբ՝ առանձնազրույցներ են եղել, հնարավորություն է տրվել կապի տարբեր միջոցներով կապ հաստատել ընտանիքների, հարազատների հետ։
«Դրանց թվում են Կարմիր խաչի նամակները, տեսագրված հաղորդագրությունները, միևնույն ժամանակ, համապատասխանաբար

Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչները տեսակցել են Ադրբեջանում պահով գերեվարված անձանց։ Այս մասին Armenia Today-ի հետ զրույցում հայտնել է ԿԽՄԿ պատվիրակության հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին: «Հունվար ամսին հերթական տեսակցությունն է տեղի ունեցել։ Ադրբեջանում մեր ներկայացուցիչները տեսակցել են այդ երկրի կողմից գերեվարման փաստը հաստատված անձանց հետ»,-նշեց Ամատունին։

Ըստ Ամատունու՝ նրանց թվում են ինչպես 2020–ի պատերազմի և դրան հետևած շրջանում, այնպես էլ 2021թ–ի նոյեմբերին տեղի ունեցած հարձակման հետևանքով գերեվարվածները։ Նրա խոսքով՝ գերեվարավածների առողջական վիճակի կամ նրանց հանդեպ վերաբերմունքի մասին ԿԽՄԿ-ն չի կարող հանրայնացնել։ «Կարող եմ ասել, որ մեր տեսակցությունների հիմնական նպատակներից է այդ մասին տեղեկանալը»,-նշեց նա։ Ամատունու փոխանցմամբ՝ առանձնազրույցներ են եղել, հնարավորություն է տրվել կապի տարբեր միջոցներով կապ հաստատել ընտանիքների, հարազատների հետ։

«Դրանց թվում են Կարմիր խաչի նամակները, տեսագրված հաղորդագրությունները, միևնույն ժամանակ, համապատասխանաբար ընտանիքներից  նամակների փոխանցում գերեվարված անձնաց, որպեսզի կապը լինի երկկողմանի»,-նշեց ԿԽՄԿ ներկայացուցիչը։

Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք կայք

Հայաստանի նորությունները Telegram-ում