Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը որոշում է կայացրել Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի նկատմամբ կիրառված 2 միլիոն դրամ գումարը պետականացնելու վերաբերյալ։
Տեղեկությունն Armenia Today-ի հետ զրույցում հաստատեց Առուշանյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանը։
Դատարանի որոշումը վերաբերում է տարիներ առաջ Առուշ Առուշանյանի նկատմամբ հարուցված քրեական գործին, երբ խափանման միջոց էր ընտրվել գրավը` 2 միլիոն դրամի չափով։ Պետական բյուջե գանձելով նախկինում վճարված 2 մլն գրավի գումարը՝ դատարանն արձանագրել էր Առուշ Առուշանյանի կողմից խափանման միջոցի պայմանի խախտում, քանի որ նրան նախորդ տարի նոր մեղադրանք էր առաջադրել կապված «Հայաստան» դաշինքի օգտին առավելագույն քվեներ ապահովելու և ընտրություններում ցանկալի արդյունք արձանագրելու նպատակով երկու և ավելի ընտրողի կաշառք տալու մեջ։ Դատարանը դա դիտել է որպես նոր հանցանքի կատարման հիմք և գանձել գումարը։
«Դատարանը ոչ իրավաչափ որոշում է կայացրել։ Դատարանը չի կարող այդ հիմքն արձանագրել և այդ հիմքով պայմանավորված այդ գումարը գանձել ի օգուտ պետությանը,