Արցախում #հայկական մշակութային ժառանգության դեմ սպառնալիքների վերաբերյալ հայտարարությամբ է հանդես եկել Հայաստանում Հունաստանի առաջին դեսպան, #ՍԾՏՀ (Սևծովյան տնտեսական համագործակցություն) նախկին գլխավոր քարտուղար Լեոնիդաս Խրիզանթոպուլոսը: Այս մասին տեղեկանում ենք Հունաստանում ՀՀ դեսպանության Facebook-յան էջից, որտեղ թարգմանությամբ մեջբերել են դեսպանի հայտարարությունը: «Բաքվի կողմից վերջին պատերազմի արդյունքում Արցախից գրավված տարածքներում գտնվող հայկական տաճարներում՝ հայկական ներկայության ոչնչացման նպատակով Ադրբեջանի կողմից աշխատանքային խմբի ստեղծումը հանդիսանում է #մշակութային ֆաշիզմ: Քրիստոնեական տաճարների Կովկասի ալբանացիներին պատկանելու պատրվակով այդ խումբը պետք է որոշի, որ տաճարներից պետք է վերացվի հայկական ներկայությունը: Կովկասի Ալբանական եկեղեցին եղել է ինքնավար եկեղեցի: Այն ստեղծվել է կարճ ժամանակով հինգերորդ դարում և 705 թ-ին ենթարկվել հայկական առաքելական եկեղեցուն: Ալբանական այբուբենը ստեղծվել է Մեսրոպ Մաշտոցի կողմից, ով ստեղծել է հայկական այբուբենը 405 թվականին և միառժամանակ հետո ստեղծել ալբանականը: Հետևաբար անհնարին է, որ Հայկական եկեղեցին իր իսկ օգտին համար օգտագործեր ալբանական տաճարները: Բաքվի նպատակն է իրականացնել մշակութային ցեղասպանություն, և դրա համար նա պետք է դատապարտվի»,-ասել է նախկին դեսպանը:
Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք կայք
Բաքուն մշակութային ցեղասպանություն իրականացնելու նպատակ ունի. ՀՀ-ում Հունաստանի առաջին դեսպան
1 минута
17 прочтений
6 февраля 2022