Найти в Дзене
Armenia Today

ՊԲ-ի ստորաբաժանումները կրակ չեն բացել ադրբեջանական Ղափանլուի ուղղությամբ, լուրերը կեղծ են. ԱՀ ՊՆ

Իրականում, նշված հատվածում հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է ադրբեջանական զինված ուժերի կողմից: #ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունն անդրադարձել է ադրբեջանական լրատվամիջոցներում տարածվող տեղեկություններին:

«Ադրբեջանական լրատվամիջոցներով տարածվող տեղեկությունները , որոնց համաձայն, #ՊԲ-ի ստորաբաժանումները իբր կրակ են բացել ադրբեջանական #Ղափանլու բնակավայրի ուղղությամբ կեղծ են և ոչ մի առնչություն չունեն իրականության հետ: Իրականում, նշված հատվածում հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է ադրբեջանական զինված ուժերի կողմից: Արցախի պաշտպանական գերատեսչությունը ևս մեկ անգամ փաստում է իր հավատարմությունը հրադադարի պահպանման շուրջ ձեռք բերված եռակողմ պայմանավորվածություններին և կոչ անում Ադրբեջանին ձեռնպահ մնալ նման տեղեկատվական խարդավանքներից»,-ասված է հաղորդագրության մեջ:

Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք կայք

Հայաստանի նորությունները Telegram-ում