Найти тему
Armenia Today

Մարմարաշեն գյուղի բնակիչները ճանապարհ են փակել. լարված իրավիճակ Արարատում

Արդեն մեկ ժամից ավելի է, լարված իրավիճակ է ստեղծվել Արարատի մարզում: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը: #Մարմարաշեն գյուղի բնակիչները՝ ի նշան բողոքի, #փակել են #ճանապարհը և հրաժարվում են այն բացել: Նրանք նշել են, որ մինչև ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարը և #Արարատի մարզպետը չժամանեն, ճանապարհը չեն բացելու: «Ստիպված ենք դիմում այս ծայրահեղ միջոցին, քանի որ չգիտես՝ որ պաշտոնյայի ուղեղով է անցել, որ մեր գյուղի քաղաքային տրանսպորտի հերն անիծի: Նախկինում գործում էր 2 տրանսպորտ, այդ թվում՝ թիվ 44 երթուղին: Հիմա հանել են դա և ոչ միայն մեր գյուղը, այլև մի քանի գյուղերի բնակիչներ հայտնվել են կոտրած տաշտակի առաջ: Մենք պահանջում ենք, որպեսզի վերականգնվի թիվ 44 երթուղին, հակառակ դեպքում՝ շարունակելու ենք ճանապարհը փակ պահել»-ասել է բնակիչներից մեկը:

Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք կայք

Հայաստանի նորությունները Telegram-ում