Найти в Дзене
Armenia Today

Երևանում տեղի է ունեցել պայթյուն՝ հրդեհի բռնկմամբ

Հունվարի 23-ին, ժամը 10։48-ին Ճգնաժամային կառավարման ազզգային կենտրոն #ահազանգ է ստացվել, որ Երևանի Տիչինայի փողոցում տեղի է ունեցել #պայթյուն՝ հրդեհի բռնկմամբ։ Այս մասին հայտնում է ԱԻՆ-ը: Դեպքի վայր են մեկնել #ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը։ Հայտարարվել է հրդեհի բարդության «1 Բիս» կանչ․ դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից ևս երկու մարտական հաշվարկ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի օպերատիվ խումբը և Հոգեբանական աջակցության բաժնի հերթապահ հոգեբանը։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 12։04-ին, մարվել՝ 12։20-ին։


Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք կայք

Հայաստանի նորությունները Telegram-ում