Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսիին հայտնել է #«3+3» հարթակի շրջանակներում հերթական տարածաշրջանային հանդիպումը Թուրքիայում անցկացնելու պլանների մասին: Այս մասին հայտնում է Ria.ru-ն՝ հղում անելով Թուրքիայի նախագահի գրասենյակին: «Իրանի նախագահ Իբրահիմ Ռաիսիի հետ հեռախոսազրույցի ընթացքում նախագահ Էրդողանը հայտարարել է, որ #Անկարան շարունակում է իր ջանքերը, որպեսզի Կովկասում խաղաղություն և կայունություն հաստատվի: Նրա խոսքով՝ Անկարան ծրագրում է Թուրքիայում հերթական հանդիպումն անցկացնել «3+3» պլատֆորմի շրջանակներում, որը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ համատեղ է մշակվել»,-ասված է հաղորդագրության մեջ: Հիշեցնենք, որ դեկտեմբերի սկզբին Մոսկվայում տեղի է ունեցել «3+3» հարթակի առաջին նիստը, որին մասնակցել են Հայստանի, Ռուսաստանի Ադրբեջանի և Թուրքիայի ԱԳ փոխնախարարներն ու Իրանի ԱԳՆ գլխավոր տնօրենը: Ավելի վաղ Վրաստանի ԱԳՆ-ն հաստատել էր, որ Թբիլիսին հրաժարվում է մասնակցել Անդրկովկասում «3+3» հարթակի առաջին նիստին:
Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք կայք
Անկարան մտադիր է «3+3» հարթակի հաջորդ հանդիպումը Թուրքիայում անցկացնել
23 января 202223 янв 2022
13
~1 мин