ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունվարի 7-ի հեռախոսազրույցում չեն քննարկել Ղազախստանում ՀԱՊԿ խաղաղապահների զորակազմի ավելացման հնարավորությունը։ Այդ մասին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, գրում է Interfax-ը։
Ավելի վաղ նման հնարավորությունն անհրաժեշտության դեպքում թույլատրելի էր համարել ՀԱՊԿ մամուլի քարտուղար Վլադիմիր Զայնետդինովը, իսկ Ղազախստանի ԱԳՆ-ում նշել էին, որ առաքելության ժամկետը կարող է տևել մի քանի օրից մինչև մի քանի շաբաթ։ Նշենք, որ Փաշինյանը և Պուտինը հեռախոսազրույցում քննարկել են Ղազախստանում ստեղծված իրավիճակը, ինչպես նաև ՀԱՊԿ շրջանակում համատեղ քայլերի իրականացման ընթացքը:
Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք կայք
Պուտինն ու Փաշինյանը Ղազախստանում ՀԱՊԿ խաղաղապահների ավելացումը չեն քննարկել. Պեսկով
Около минуты
16 прочтений
8 января 20228 янв 2022