Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը դեկտեմբերի 23-ին ընդունել է Հադրութի շրջանի վարչակազմի ներկայացուցիչներին և մի խումբ համայնքների ղեկավարների: Այս մասին հայտնում է «Արմենպրեսը»՝ հղում անելով Արցախի նախագահի աշխատակազմին։ Քննարկվել են 2020 թվականի Արցախի դեմ ռազմական ագրեսիայի հետևանքով բռնի տեղահանված, ԱՀ և ՀՀ տարբեր բնակավայրերում ժամանակավոր ապաստանած բնակչության խնդիրները, նրանց համար ԱՀ տարածքում նոր բնակավայրերի շինարարության ընթացքը, ինչպես նաև հարակից այլ հարցեր:
Ըստ աղբյուրի՝ ԱՀ նախագահը ներկայացրել է 2022 թվականի պետական բյուջեով այդ ուղղությամբ նախատեսվող միջոցառումները, սոցիալական աջակցության ծրագրերը և նշել, որ դրանց զուգահեռ կյանքի են կոչվելու նաև զարգացման ծրագրեր:
Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք կայք
Արցախի նախագահը մի շարք հիմնախնդիրներ է քննարկել Հադրութի շրջվարչակազմի ներկայացուցիչների և համայնքների ղեկավարների հետ
23 декабря 202123 дек 2021
26
~1 мин