Հայկական կողմը պատրաստ է այցելել և՛ Բաքու, և՛ Անկարա՝ քննարկելու տարածաշրջանային խնդիրները։ Այս մասին «Հանրային հեռուստաընկերությանն» ասել է ազգային անվտանգության Խորհրդի քարտուղար #Արմեն Գրիգորյանը:
«Հայ-թուրքական հարաբերությունների քննարկումը մենք տեսնում ենք երկկողմ ձևաչափով, բայց եթե առիթ լինի այդ հարցը քննարկել «3+3» ձևաչափով, մենք և այդ հնարավորությունը կօգտագործենք միմյանց դիրքորոշումները հստակեցնելու համար։ Եթե անհրաժեշտություն լինի, մենք պատրաստ ենք գնալ և Անկարա և Բաքու, ինչպես նաև Երևանում ընդունել այդ երկրների պատվիրակությունները», – ասել է Գրիգորյանը։
Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք կայք
Արմեն Գրիգորյանը հայտարարել է բանակցությունների համար Բաքու և Անկարա այցելելու պատրաստակամության մասին
22 декабря 202122 дек 2021
12
~1 мин