Թուրքագետ #Տիգրան Լոքմագյոզյանի հետ զրուցել ենք հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի հնարավոր ռիսկերից, Թուրքիայի առաջ քաշած նախապայմաններից։ Նրա հետ համեմատական եզրեր ենք անցկացրել 2021-ի ու 2009-ի իրողությունների միջև, երբ ստորագրվեցին հայ-թուրքական արձանագրությունները, բայց այդպես էլ կյանքի չկոչվեցին։ Տիգրան Լոքմագյոզյանն Armenia Today-ի հետ զրույցում նախ շեշտեց, որ, առհասարակ, Հայաստանի ոչ մի իշխանություն դեմ չի եղել հայ-թուրքական երկխոսությանը։ «Բայց տարիներ շարունակ Թուրքիան նախապայմանների լեզվով է խոսել։
Թուրքիան մեզ, այսպես ասած, ուզում էր պատին դեմ տալ։ Իսկ իր այդ «լավության» դիմաց իր օգտին ստիպում էր ինչ-որ նախապայմաններ ընդունել, ինչը, իհարկե, ճիշտ չէ։ Իսկ Հայաստանը միշտ շեշտել է առանց նախապայմանների հարաբերությունների կարգավորման մասին։ Հայաստանի բոլոր ղեկավարները մինչ օրս մերժում էին Թուրքիայի նման մոտեցումն ու ճիշտ էին անում։ Հատկապես թուրքի պարագայում եթե ինչ-որ նախապայման ընդունես, հետո երկրորդ պարտադրանքն է դնելու, որից հետո գալու է երրորդը, չորրոր