Թուրքիայում երեք ընդդիմադիր YouTube-ի բլոգերներ են ձերբակալվել, դեկտեմբերի 13-ին հայտնել Է Oda TV հեռուստաալիքը: Երեք ընդդիմադիր բլոգերներ փողոցներում հարցազրույց են վերցրել երկրի քաղաքական իրավիճակի մասին։
Նշվում է, որ հարցվածների շրջանում եղել են ինչպես աջակիցներ, այնպես էլ գործող իշխանության հակառակորդներ: Կիբերհանցագործությունների դեմ պայքարի վարչության թուրք ուժայինները ձերբակալել են Kendin Muhabir, Sade Vatandas և Ilave TV ալիքների հեղինակներին: Բլոգերների նկատմամբ հետաքննություն է սկսվել. նրանցից մեկի տնից խուզարկություն է իրականացվել և առգրավվել համակարգիչ և կապի այլ միջոցներ: Հիշեցնենք, որ Թուրքիայի նախագահ #Ռեջեփ Թայիփ Էրդողանն ավելի վաղ հայտարարել էր, որ սոցիալական ցանցերը սպառնալիք են ներկայացնում ժողովրդավարության համար, քանի որ ստի տարածման աղբյուր են:
Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք կայք
Թուրք ուժայինները երեք ընդդիմադիր YouTube-բլոգերների են ձերբակալել
14 декабря 202114 дек 2021
11
~1 мин