Найти тему
Armenia Today

ՀԱՊԿ-ի երկրների ԶՈՒ գլխավոր շտաբը որոշել է կոալիցիոն ռազմական կառույցի գերակայությունները

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ երկրների զինված ուժերի գլխավոր շտաբները չորեքշաբթի օրը ՀԱՊԿ Ռազմական կոմիտեի նիստում որոշել են կոալիցիոն ռազմական շինարարության գերակայություններ։ ТАСС-ի փոխանցմամբ՝ հայտնել է ՌԴ ԶՈՒ ԳՇ պետ Վալերի Գերասիմովը: «Տեղի է ունեցել մտքերի հանգամանալից փոխանակում Հավաքական անվտանգության տարածաշրջաններում ռազմաքաղաքական իրավիճակի շուրջ։ Հաստատվել է ՀԱՊԿ երկրների զինված ուժերի գլխավոր շտաբների կողմից ռազմական անվտանգության մարտահրավերների և սպառնալիքների բնույթի միասնական ըմբռնում: Պայմանավորվել ենք համակարգել դրանք չեզոքացնելու համատեղ գործողությունները և կատարելագործել ՀԱՊԿ ռազմական ներուժը», – ասել է Գերասիմովը ՝ ամփոփելով նիստի արդյունքները, որը, նրա գնահատմամբ, անցել է կառուցողական միջավայրում։

Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք կայք

Հայաստանի նորությունները Telegram-ում