Թուրքիան ոչ միայն հանդես է գալիս «Հրկիզող հռետորաբանությամբ», այլև ագրեսիվ գործողություններ է իրականացնում, որոնք խախտում են միջազգային իրավունքը և խաթարում կայունությունը Միջերկրածովյան տարածաշրջանում։ Այս մասին չորեքշաբթի հայտարարել Է Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ բանակցություններից հետո, փոխանցում է ТАСС-ը։ «Մենք նաև քննարկել են տարածաշրջանային իրադարձությունները, այն, ինչ տեղի է ունենում Միջերկրական ծովի Արեւելյան մասում, – ասել է Միցոտակիսը։ «Ես այստեղ շատ անկեղծ էի իմ զրուցակցի հետ, նրան ասացի, որ, ցավոք, Թուրքիան ոչ միայն հանդես է գալիս հրկիզողական հռետորաբանությամբ, խեղաթյուրելով պատմությունն ու աշխարհագրությունը, այլև ագրեսիվ գործողություններ է իրականացնում, որոնք խախտում են միջազգային իրավունքը և հաճախ ական են դնում տարածաշրջանում կայունության տակ»: Վարչապետի խոսքով՝ «Հունաստանը միշտ բաց է երկխոսության միջազգային օրինականության եւ, իհարկե, ծովային իրավունքի շրջանակներում, որը մշտապես աջակցվում է ՌԴ-ի կողմից՝ որպես հիմք, էական հարթակ, որի միջոցով պետք է կարգավորվեն միջպետական վեճերը»:
Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք կայք
Հունաստանի վարչապետը Պուտինին բողոքել է Միջերկրական ծովում Թուրքիայի ագրեսիվ գործողություններից
8 декабря 20218 дек 2021
20
~1 мин