Найти в Дзене
Armenia Today

«Սիսական» ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանը կալանավորվել է

#«Սիսական» ջոկատի հրամանատար #Աշոտ Մինասյանը կալանավորվել է: Այս մասին հայտնել է փաստաբան Միհրան Պողոսյանը։ Նա նշել է, որ քիչ առաջ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Տիգրան Սիմոնյանի որոշմամբ Սիսական ջոկատի լեգենդար հրամանատար, Արցախյան 3 պատերազմների մասնակից Աշոտ Մինասյանը կալանավորվել է։ «Աշոտ Մինասյանը շուրջ 1,5 ժամ, առանց որոշման, սպասում էր կալանավորվելուն։ Սույն դատավորը քիչ առաջ բավարարեց քննիչի դեռևս 2020թ․-ի նոյեմբերի 15-ի միջնորդությունը, որով փաստեց, որ կալանք տալու համար փաստերն էական չեն, էականը իշխանության ցանկությունն է»,- ասված է փաստաբանի գրառման մեջ։

Հիշեցնենք, որ 2020 թվականի նոյեմբերի 15-ին ԱԱԾ աշխատակիցները բերման էին ենթարկել Աշոտ Մինասյանին՝ ՀՀ վարչապետի սպանությունը կազմակերպելու և իշխանությունը յուրացնելու փորձի կասկածանքով։ Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 35-300-րդ հոդվածի 1-ին մասի (իշխանության յուրացման և 35-305-րդ հոդվածի՝ պետական, քաղաքական կամ հասարակական գործչի գործունեությունը դադարեցնելու նպատակով սպանության նախապատրաստման) և 235-րդ հոդվածի (ապօրինի զենք զինամթերք պահելու) կասկածանքով։

Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք կայք

Հայաստանի նորությունները Telegram-ում