Найти в Дзене
Armenia Today

Մոսկվայում կկայանա Հայաստանի, ՌԴ-ի և Ադրբեջանի փոխվարչապետների հանդիպումը

Մոսկվայում այսօր՝ դեկտեմբերի 1-ին, կկայանա Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետների համանախագահությամբ եռակողմ աշխատանքային խմբի հանդիպումը: Այս մասին #Armenia Today-ի հետ զրույցում տեղեկացրին փոխվարչապետի գրասենյակից: #Մհեր Գրիգորյանի գրասենյակից նաև հայտնեցին, որ փոխվարչապետի ղեկավարած պատվիրակությունը Մոսկվայում կլինի դեկտեմբերի 1-3-ը: #Մհեր Գրիգորյանը կմասնակցի նաև #Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի նիստին, ԱՊՀ տնտեսական խորհրդի նիստին, Երկրորդ Եվրասիական համագումարին:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 26-ին Սոչիում կայացել էր Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների եռակողմ հանդիպումը։ Հանդիպման արդյունքում #ՌԴ նախագահ #Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ փոխվարչապետերը կհանդիպեն Մոսկվայում՝ մի քանի ամփոփումներ անելու և հայտարարելու ընդունված որոշումների մասին, որոնք երկրների ղեկավարները համաձայնեցրել էին նոյեմբերի 26-ի հանդիպմանը: Սահմանազատման և սահմանագծման մեխանիզմների վերաբերյալ երկու պետությունների միջև նախատեսվում է ստեղծել հանձնաժողով մինչև տարվա վերջ:

Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք կայք

Հայաստանի նորությունները Telegram-ում