Найти в Дзене
Հայաստանն այսօր

ՀՀ տնտեսական ակտիվության ցուցանիշը հունվարին աճել է 10.5 տոկոսով

ՀՀ տնտեսական ակտիվության ցուցանիշը 2023 թվականի հունվարին 10.5 տոկոսով ավելացել է նախորդ տարվա հունվարի նկատմամբ։ Այս մասին տեղեկանում ենք Էկոնոմիկայի նախարարությունը ներկայացրած տվյալներից։

Ըստ ներկայացված տվյալների՝

  • արդյունաբերության թողարկման ծավալն աճել է 1.4%–ով
  • ծառայությունների ծավալն աճել է 25.9%–ով
  • առևտրի շրջանառությունն աճել է  17.7%–ով
  • շինարարության ծավալն աճել է  12.2%–ով
  • արտահանման  ծավալն աճել է 130.0%–ով
  • ներմուծման  ծավալն աճել է 72.5%–ով։

Կարդացեք նաև Armenia Today-ի հոդվածը՝ «Հայաստանի ՀՆԱ աճն առավելագույնն է վերջին 15 տարում. ինչո՞վ է դա պայմանավորված»

Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք կայք

Հայաստանի նորությունները Telegram-ում