Մրցակցության պաշտպանության հանձնաժողովից հայտնում են, որ շարունակվում է ուսումնասիրել արտասահմանից ՀՀ առաքման ծառայություններ մատուցող տնտեսավարող սուբյեկտների վարքագիծը: Հանձնաժողովի տարածած մամուլի հաղորդագրության համաձայն՝ ուսումնասիրության արդյունքում ««Հայփոստ» ՓԲԸ և «Հայփոստ Յու Էս Էյ Քորպ.» կորպորացիա» անձանց խմբի (Ber-Ber ծառայություն), «Վայլդբերրիզ» ՍՊԸ-ի և «Էյջ 2 Էյջ» ՍՊԸ-ի վերաբերյալ հարուցվել են վարույթներ՝ հասարակության մոլորեցման դրսևորմամբ անբարեխիղճ մրցակցության հատկանիշներով: «Արդյունքում Ber-Ber ծառայությունը ևս մեկ անգամ տուգանվել է: «Էյջ 2 Էյջ» ՍՊԸ-ն ընդունել է իրեն վերագրվող իրավախախտման փաստը և միջնորդել կիրառել արագացված վարույթ»,-հայտնում են գերատեսչությունից։ Ըստ հաղորդագրության՝ «Վայլդբերրիզ» և «Էյջ 2 Էյջ» ՍՊԸ-ների վերաբերյալ հարուցված վարույթները դեռևս շարունակվում են։ Բացի այդ, Հանձնաժողովի կողմից պահանջված տեղեկատվությունը չտրամադրելու համար «Վայլդբերրիզ» ՍՊԸ-ի նկատմամբ նշանակվել է 13 մլն ՀՀ դրամի չափով տուգանք։ Հիշեցնենք, որ Հանձնաժողովը 2022 թվականի նոյեմ
Ber-Ber և «Վայլդբերրիզ» առաքման ծառայությունները տուգանվել են
27 февраля 202327 фев 2023
1
1 мин