Найти тему
Հայաստանն այսօր

Թուրքիայում երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 44 374-ի

Թուրքիայի տարածքում երկրաշարժերի հետևանքով զոհվածների թիվը հասել է 44 374-ի։ Այս մասին ТАСС-ի փոխանցմամբ՝ կիրակի հայտնել է Թուրքիայի արտակարգ իրավիճակների կառավարական վարչությունը։

«Մինչ այժմ տեղի է ունեցել մոտ 10 հազար հետցնցում։ Որոնողափրկարարական գործողություններն ավարտվել են գրեթե 21 հազար շենքում։ Ընդ որում՝ զոհվել է 44 374 մարդ։ Ներկայումս գործողությունները շարունակում են որոնողափրկարարական ծառայությունների 8182 աշխատակից», - տեղեկացրել է գերատեսչությունը։

Հիշեցնենք, որ փետրվարի 6-ի առավոտյան 7,8 մագնիտուդով երկրաշարժը տեղի է ունեցել  Թուրքիայի հարավ-արևելյան հատվածում և Սիրիայի հյուսիսում: Հաջորդ օրը Թուրքիայի կենտրոնական հատվածում 7 բալ ուժգնությամբ նոր հզոր երկրաշարժ է տեղի ունեցել։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Թուրքիայում և Սիրիայում տեղի ունեցած երկրաշարժի կապակցությամբ և հայտնել, որ Հայաստանը պատրաստ է օգնություն ցուցաբերել: Հայաստանի ներքին գործերի նախարարությունը փետրվարի 7-ին հաղորդել է երկրաշարժից տուժած շրջաններում որոնողափրկարարական աշխատանքներին աջակցելու նպատակով Սիրիա և Թուրքիա փրկարարական ջոկատներ ուղարկելու մասին:

Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք կայք

Հայաստանի նորությունները Telegram-ում